Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Հիտլերն ու մյուս նացիստները հիմա գերեզմանում ֆռում են

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Հիտլերն ու մյուս նացիստները հիմա գերեզմանում ֆռում են
11.09.2015 | 12:43

Բա ի՞նչ էի ասում՝ Եվրոպան այլևս գրեթե մահմեդական է ու գնալով կկորցնի երբեմնի քաղաքակրթական, համամարդկային, մշակութային ու համաշխարհային մյուս արժեքները:

Հրճվե′ք, ուրախացե′ք… Սաուդյան Արաբիան Գերմանիայում պատրաստվում է կառուցել 200 մզկիթ՝ ներգաղթյալ փախստականների համար: Ողջ Գերմանիայում` նամազ, մզկիթ, մինարեթ, մոլլաների նամազի բարձրագոչ կանչեր, միջնադարյան, արևելյան, արաբական անկազմակերպվածություն ու բարքեր: Թուրքերի ահռելի քանակությանն ավելացան արաբները: Հիտլերն ու մյուս նացիստները հիմա գերեզմանում ֆռում են:
Հրաշալի է ու աննման:
Միացյալ Նահանգները համառորեն, նպատակասլաց հասնում է իր նպատակին` կործանելով, քայքայելով մյուս երկրները, հասնել գերիշխանության ու համաշխարհային հզորության:
Ապրեն անգլո-սաքսերը, առայժմ գրեթե ամեն ինչ նրանց հաջողվում է:

Դիտվել է՝ 2802

Մեկնաբանություններ